Գրականություն

Վանո Սիրադեղյան.Պարտուսի գերին

«Պարտուսի գերին» պատմվածքը Հենդոյի մասին է, ով չէր կարողանում լավ սովորել։ Տարիներ շարունակ նա անընդհատ մնում էր նույն դասարանում, ոչ մի առաջընթաց չէր ունենում, բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից։ Նա հինգ էր ստանում այդ առարկայից։ Նա պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա ոսկի ձեռքեր ունի։ Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկուս է ստացել։ Այդ ամենից հետո Հենդոն զայրանում է և հեռանում դպրոցից։

Իմ կարծիքով Սիրադեղյանը գրելով այս պատմվածքը ցույց է տալիս, որ շատ հաճախ շրջապատի մարդիկ չեն գնահատում մարդկանց արածը և դրանով կոտրում նրանց։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

Leave a comment