Հայոց լեզու · Ճամփորդություններ · Գրականություն

Հայաստանի ազգային պատկերասրահ

Ինչպես գիտենք սեպտեմբերի 1-ը կրթահամալիրում անց է կացվում երևանյան թափառումներով, և այս անգամն էլ բացառություն չէր։ Առավոտյան ժամը 9-ին հավագվեցինք և ուղևորվեցինք դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այցելեցինք Հովհաննես Այվազովսկու, Հակոբ Գյուրջյանի և Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահները (որոնց մասին ավելի մանրամասն կխոսեմ): Պատկերասրահից դուրս գալուց հետո, մի փոքր շրջեցինք քաղաքում, և այդքանով ավարտեցինք օրը։

Continue reading “Հայաստանի ազգային պատկերասրահ”

Ճամփորդություններ

Դեպի Գյումրի

Մարտի 29-ին առավոտյան ժամը 09։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից բակից սկսենցինք մեր ճանապարհորդությունը։ Ուղևորվում էինք դեպի Գյումրի։ Ճանապարհորդության նպատակն էր՝ այցելել Գյումրու Գեղարվեստի Պետական Ակադեմիայա և համագործակցություն սկսել ակադեմիայի արվեստաբանության ամբիոնի դասախոսների և ավագ կուրսի ուսանողների հետ։

Continue reading “Դեպի Գյումրի”

Ճամփորդություններ

Դեպի Դիլիջան

Հոկտեմբեմբերի 22-ին, առավոտյան ժամը 09:00 ուղեւորվեցինք դեպի Դիլիջան։ Սկզբից ճանապարհը երկար էր թվում, սակայն նոր ընկերներ ձեռք բերելուց հետո այն բավականին արագ անցավ։
Ուղեւորովում էինք դեպի Հաղարծինի վանք, ինչպես նաեւ չէինք կարող անտարբեր անցնել վանքին մոտ գտնվող փոքրիկ եւ լավ թաքնված ջրվեժով։ Հասնելուն պես արդեն զգացվում էր աշնան շունչը, այդ փարթամ, ոսկեզօծ անտառները մեկ ուրիշ հաճույք էին պարգեւում։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ նույնիսկ անհավանական էր թվում։ Որոշ ժամանակ շրջելով վանքում եւ զմայլվելով այդ հիասքանչ տեսարանով, ի վերջո սկսեցինք քայլարշավը։ Անձրեւից հետո խոնավացած ճանապարհն դժվարանցանելի էր։ Երկար քայլելով այդ քարքարոտ եւ ցեխոտ ճանապարհով, ի վերջո հասանք։ Ճիշտ է, բավականին հոգնել էինք, սակայն ջրվեժը տեսնելուց հետո ամեն ինչ մոռացանք։

 

Continue reading “Դեպի Դիլիջան”

Ճամփորդություններ

Իմ առաջին քայլարշավը սեբաստացիների ընկերակցությամբ

Օրը սկսվեց երեխաների հետ ծանոթությամբ: Սա իմ առաջին քայլարշավն էր սեբաստացիների հետ։ Ինձ համար նորություն էր ֆիզկուլտուրայի մեկ ժամն անցկացնել քայլքով՝ անցնելով մոտ 10կմ ։ Առավոտյան 9 ից սկսեցինք մեր ճանապարորդությունը, ուղևորվում էինք դեպի Ազատի ջրամբար, որը գտնվում է Արարատի մարզում։ Ճանապարհը տևեց մոտավորապես 1 ժամ, սակայն նոր ընկերների հետ այն բավականին արագ անցավ։ Ժամը 10 էր, արդեն հասել էինք Ազատի ջրամբար։ Տեսարանը հիանալի էր, առաջին իսկ վարկյանից զմայլվում էինք ոչ շատ բարձր բլուրներով շրջապատված ջրամբարով:  Բլուրների արտացոլանքը ջրամբարին էլ ավելի գեղեցկություն էր հաղորդում։  Continue reading “Իմ առաջին քայլարշավը սեբաստացիների ընկերակցությամբ”