Ճամփորդություններ

Իմ առաջին քայլարշավը սեբաստացիների ընկերակցությամբ

Օրը սկսվեց երեխաների հետ ծանոթությամբ: Սա իմ առաջին քայլարշավն էր սեբաստացիների հետ։ Ինձ համար նորություն էր ֆիզկուլտուրայի մեկ ժամն անցկացնել քայլքով՝ անցնելով մոտ 10կմ ։ Առավոտյան 9 ից սկսեցինք մեր ճանապարորդությունը, ուղևորվում էինք դեպի Ազատի ջրամբար, որը գտնվում է Արարատի մարզում։ Ճանապարհը տևեց մոտավորապես 1 ժամ, սակայն նոր ընկերների հետ այն բավականին արագ անցավ։ Ժամը 10 էր, արդեն հասել էինք Ազատի ջրամբար։ Տեսարանը հիանալի էր, առաջին իսկ վարկյանից զմայլվում էինք ոչ շատ բարձր բլուրներով շրջապատված ջրամբարով:  Բլուրների արտացոլանքը ջրամբարին էլ ավելի գեղեցկություն էր հաղորդում։ 

      Հասնելուն պես սկսեցինք քայլարշավը, ճանապարհը 7-8 կիլոմետր էր,  4-5 ժամ քայլել ենք ամբողջ ջրամբարի շուրջը: Եղանակը հով էր։  Ամբողջ ճանապարհը անցավ երեխաների հետ խոսելով եւ ծիծաղելով։ Վերադարձին վերջին անգամ հինալով  ջրամբարի գեղեցկությամբ եւ զարմանալով թե 

ինչքան անհավանական գեղեցիկ վայրեր կան Հայաստանում, վերադարձանք Երեւան։ 

 Վերադառնալը էլ ավելի արագ անցավ, արդեն լավ ծանոթ ընկերների հետ ամբողջ ընթացքում խաղացել եւ ծիծաղել ենք, մի խոսքով լավ ժամանակ ենք անցկացրել:

Leave a comment