Ճամփորդություններ

Դեպի Գյումրի

Մարտի 29-ին առավոտյան ժամը 09։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից բակից սկսենցինք մեր ճանապարհորդությունը։ Ուղևորվում էինք դեպի Գյումրի։ Ճանապարհորդության նպատակն էր՝ այցելել Գյումրու Գեղարվեստի Պետական Ակադեմիայա և համագործակցություն սկսել ակադեմիայի արվեստաբանության ամբիոնի դասախոսների և ավագ կուրսի ուսանողների հետ։

Գյումրի հասնելուն պես, ակադեմիա այցելեցինք։ Մի փոքր շրջեցինք և ծանոթացանք ակադեմիային։ Այնուհետև գնացինք լսարան, որտեղ ամեն մեկը սկսեց ներկայացնել իր հետազոտական աշխատանքը, իսկ ուսուցիչները և ավագ դպրոցի աշակերտները ուղղումներ էին կատարում, ինչպես նաև նոր, հետաքրքիր մտքեր էին հաղորդում։ Որոշ ժամանակ ակադեմիայում մնալուց հետո դուրս եկանք և սկսեցինք շրջել քաղաքով։ Քաղաքը այդքան ել մեծ չէր, սակայն լիքը հետաքրքիր այցելելու վայրեր կային։ Եղանակը ամպամած էր և ցուրտ, ինչպես նաև բոլորս էլ արդեն սոված էինք, այդ պատճառով մոտ մեկ երկու ժամ քաղաքով շրջելուց հետո գնացինք հյուրատուն։ Արդեն ժամը 6 էր, հաց ուտելուց հետո, հավագվեցինք և սկսեցինք տարբեր տեսակի խաղեր խաղալ, մի խոսքով լավ ժամանակ անցկացրեցինք։

Երկրորդ օրը առավոտյան արթնացացանք ժամը 8-ին, նաղաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի ակադեմիա։ Այս անգամ այցելեցինք քանդակագործության լսարանը, որտեղ ավագ կուրսի ուսանողները աշխատում էին իրենց քանդակների վրա՝ որի նպատակն էր ստանալ կնոջ կերպար։ Աշխատելուց բացի, նրանք մեզ ծանոթացրեցին ընթացքին, գործիքներին և այլն։ Ակադեմիայից հետո գնացինք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, որը աշխարհի եզակի պատկերասրահներից է ,որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահում շրջելուց հետո, դուրս եկանք քաղաք և երկար զբոսնեցինք և վերադարձանք հյուրատուն։ Ընթրելուց հետո նորից սկսեցինք խաղեր խաղալ և անհամբերությամբ սպասել ժամը 12-ին։ Արդեն 12 էր՝ Ընկեր Լիլիթի ծննդյան տարեդարձը, տորթով և մոմերով ներս մտանք սենյակ, շնորհավորեցինք և հավաքվելով խոհանոցում սկսեցինք երկար խոսել և խաղալ։

Երրորդ օրն էլ այցելեցինք Մինաս Ավետիսյանի Տուն-թանգարան։ Մինաս Ավետիսյանը հայ նշանավոր գեղանկարչիներից է։  Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռ գյուղում, հենց այդ տեղ էլ գտնվում էր թանգարանը։ Երկար ժամանակ թանգարանում շրջելուց հետո վերադարձանք Երևան։

Leave a comment