Գրականություն

ՇԱՏ ՉՀԱՄԱՐՎԻ.ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Պատմվածքը բերում է մեզ հայկական գյուղի բազմազավակ ընտանիքի միջավայր։ Ընթացքում կծանոթացնի մեզ նրանց մտածելակերպին։ Առաջինն, ինչի վրա կարելի է ուշադրություն դարձնել այն է, որ ընտանիքի անդամները սպասում են միջնեկ եղբորը, չեն ուզում առանց նրա ոչինչ սկսել։ Սա ցույց է տալիս ընտանիքի անդամների միջև ամուր կապը։ Հետո մենք իմանում ենք, որ այս ընտանիքում հայրը մահացել է, իսկ ընտանիքի շատ անդամները հեռու են գտնվում։ Իսկ այսօր, նրանք, վերջապես, կհանդիպեն։ Ամեն մեկը մի գործ անում է, բոլորն օգնում են ընտանիքի մորը։ Մայրն այս ստեղծագործության մեջ շատ կարևոր դեր է կատարում ։

Այո, այդքան մարդու հավաքվելը մի տարածքում անհարմար կլինի, այո, բոլորով քիչ են հանդիպում, բայց նրանք միասին են։ Այո, որդիներից մեկը գրող է, որն իր ստեղծագործոություններով չի կարողանում իր ընտանիքը պահել, բայց նրանք մեկ է՝ ընտանիք են, եւ միասին հավաքվելը, միասին լինելը՝ այս մարդկանց բարձրագույն արժեքն է։ Մայրն ուզում է ամեն ինչ հասցնել, որ ամեն ինչ հերիքի, անհանգիստ է ամեն ինչի համար։

Նաև կարելի է ուշադրություն դարձնել մի բանի վրա՝ մայրը չի ընդունում իր համար նոր բաները։ Կարելի է վերցնել այն որդու օրինակը։ Նա իր մեջ ինչ-որ բոհեմական բան ունի՝ աղքատ գրող է, նվիրված է իր գործին, բայց ընտանիքը չի կարողանում պահել, և մայրն անհանգիստ է։

Եւ հենց այդ պահին, երբ ամեն ինչ պատրաստ է, մայրն ասում է «Աստված շատ չհամարի»։ Նրա երջանկությունն այն է, որ հարազատները ողջ-առողջ իր հետ են, դա նրա համար բավական է, նա չի ուզում դա կորցնել։

Այնպես որ, մեծ մասամբ, ինձ համար այս պատմվածքն ընտանիքի անդամների միջև ամուր կապի մասին էր։

Leave a comment