Գրականություն

Մի ճամպրուկ փող․ Վանո Սիրադեղյան

Վերլուծություն

Պատմվածքի գլխավոր հերոսը Սուրենն է, ով սիրում էր երազել և շատ տարբերվում էր պատմության մյուս հերոսներից։ Սուրենը և նրա ընտանիքը ապրում էին աղքատության մեջ, ուստի ընտանիքին սնունդով, հագուստով ապահովելու համար կիսատ է թողնում ուսումը, գնում է վարորդություն սովորելու, հետո էլ գնում է բանակ:Բանակից վերադարնալուց հետո ավտոմեքենա է գնում և դրանով գումար աշխատում, իսկ Սուրենի շրջապատը վարում էին փողոցային կյանք, արբում և զվարճանում էին, ապրում էին մեկ օրվա համար չանհանգսատանալով ապագայի մասին։ Սուրենը լավ գումար էր աշխատում, որը բավարարում էր ընտանիքի ծաղսերը՝ սնունդը, հագուստը, իսկ Մնացած գումարը տալիս էր քամուն: Շատ էր ծախսում խնջույքների, խմելու վրա:Ընկերնորին միշտ պատիվ էր տալիս: Տարիներ հետո Սուրենի ընկերները ամուսնանում և ստեղծում են իրենց ընտանիքները։Ոմանք նույնիսկ տեղափոխվում են քաղաք։ Սկսում են քիչ հանդիպել, ամեն մեկը զբաղված էր իր ընտանիքի, երեխաների հոգսով, ուստի զվարճանքներին, խնջույքներին ժամանակ չի մնում։  Մի օր Սուրենը գալիս է հյուր արդեն իր նոր բեռնատարով :Ընկերները նույնիսկ չեն էլ  հյուրասիրում Սուրենին,ցամաք նստում են և զրուցում, բայց չէ, որ նա միշտ խնջույքներ էր կազմակերպում ընկերների համար և լավ հյուրասիրություն էր կազմակերպում: Սուրենին ճանապարհելուց հետո ընկերները իմանում են, որ Ճանապարհին Սուրենը մահացե է, վատ է զգացել, բեռնատարը կանգնեցրել է և մահացել հենց ղեկի վրա։

Մենք նստած էինք գետափի մի խորտկարանում, ուռենու տակ։ Մենք՝ երկու քաղաքաբնակ ընկեր, մեզ պարտ էինք համարել Սուրոյի պատվին գետ գանել ցամաք Արարատյան դաշտում և մի բանով հատուցել ուսանողական մեր այն լավ օրերի դիմաց։

Եղբայրները մեծանում էին՝ կյանքը թանկանում, և Սուրոն իր 51֊ը փոխեց «Զիլ» ինքնաթափով։ Ժամանակ անց իմացանք ամուսնացել է։ Մեր ընկերությունը աննկատելի ցնդում էր ժամանակի մեջ։ Մենք արդեն կտրվում էինք մեր ծննդավայրից, արդեն կապվում էինք մեր երեխաների ծննդավայրին։

Leave a comment