Գրականություն

Սիրելու տարիք․ Վանո Սիրադեղյան

Վերլուծություն

Պատմվածքը մի տղայի մասին է, ում անընդհատ ճնշում և հալածում են: Նա չեր կարողանում նույն կերպ պատասխան հարված հասցնել և ստիպված հանդուրժում էր հալածանքները: Արդեն մոտենում էր ամառը դա էլ նշանակում էր որ իր մոտ էր վերադառնալու սիրած աղջիկը։ Նա էլ աղջկա աչքերին բարձրանալու համար որոշում է , որ պետք է պարապի, որպեսզի կարողանա պաշտպանվել ևնույնիսկ հակահարված հասցնել:Քանի որ մտածում էր, որ այդպես կկարողանա պաշտպանել իր սիրած աղջկան: Տղան մի երկաթ վերցրեց, նպատակ դրեց իր առջև, որ եթե երկաթը հանի գլխից վեր , ուրեմն արդեն պատրաստ է կռվի: Շատ ջանքերից հետո , նրան հաջողվեց դա: Եվ երբ նա նայեց հայելու մեջ տեսավ, որ մարմինը դառձել է ամրակազմ:

Նա արդեն պատրաստ էր կռվի դուրս գալ, բայց հասկանում էր , որ միայմանկ է, քանի որ նրա եղբայրը մեծ էր, իսկ այն ընկերները , որ ուներ, նրանք իրեն էին համարում իրենց թիկունք: Բայց միևնույնն է տղան պատրաստ էր կռվի դուրս գալու, չնայած հասկանում էր , որ պարտվելու է, բայց մտացում էր , որ իր աղջկա աչքերի մեջ կկարողանա պարզ նայել:

«Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։ Ամենատպավորիչ հատվածներից մեկն էր իմ կարծիքով, քանի որ տղան նպատակ էր դրել իր առջև և ամեն կերպ փորձում էր հասնել դրան։

«Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց»:

Պտմվածքը շատ ուսանողական է,  սովորեցնում է որ, սիրելի էակի համար արժի անգամ մեռնել, եթե վստահ լինես, որ նա էլ նույնը կանի։ Միևնույն ժամանակ սովորեցնում է որ, չպետք է ինչ-որ մեկի աչքին բարձրանալու համար հետ կանգնել քո նախասիրություններց, այլ պետք է մնաս այնպիսին ինչպիսին դու իրականում կաս։

Leave a comment