Գրականություն

Բուքը, երգը, երեխան․ Վանո Սիրադեղյան

Վերլուծություն

Այս պատմվածքը մի երեխայի մասին է։
Դրսում ձմեռ էր, շատ ցուրտ ձմեռ։ Երեխան դպրոց էր գնում, և կարծես հասնում էր։ Բայց իր գլուխը չէր բարձրացնում։ Վախենում էր տեսնել, որ դպրոցին դեռ չի հասել։ Սակայն հասնում էր, մնում էր անցնի շեմը։Երեխան շատ էր մրսել։ Սառել էին ոտքերը, ձեռքերը, ականջները…Մի կերպ հասավ դռան մոտ։ Եվ կանչեց իր քեռի Հարութին , ասելով՝ «սառա Հարութ քեռի, սառա»։ Իսկ նա մոտենալով փեղկին ասում է. «Էսքան շուտ ո՞ւր ես եկել»։

Երեխան իրեն մեղավոր զգաց՝ լսելով այդ խոսքերը, և փորձեց արդարանալ։ Ասաց, որ վազելով է եկել, իսկ քեռին պատասխանեց, որ իր գործը չի Ավագն է կարգադրել…։Եվ վերջում ասաց, որ գնա ետ և կրկին վազելով գա՝ մինչ ժամը հասնի։Սկզբում երեխան չէր հավատում, բայց, երբ լսեց, որ ոտնաձայները հեռանում են միջանցքից…Այսպես երեխայի խելքը մտավ, որ ճիշտը այդպես անելն է՝ գնալ և կրկին վերադառնալ։Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Դրսում այնքան ցուրտ էր, որ երեխան ինքնաբերաբար պարում էր։ Հիշում է, որ գրպանում հացի կտոր կա, բայց հացն էլ էր քարացել ցրտից։Սկսում է երգել։ Եկավ ավագը։ Երեխան քարացավ, ամաչեց։ Կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ 

Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…


Տղան հաղթահարելով սառնամանիքը և դեմ գնալով իր ցավերին, թեև ժամանակից շուտ, բայց հասել էր դպրոց։ Ի՞սկ ինչ է անում քեռի Հարութը, բարկանում է տղայի վրա և կարգադրում հետ վերադառնալ տուն։ Նա կարող էր ներողամիտ գտնվել տղայի հանդեպ, որովհետև չնայած օրենքներին, առաջին հերթին պետք է հիշել, որ վերադասվում են մարդկային հոգատարությունը և օգնելու պատրաստակամությունը։

Leave a comment